16.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ Հարգելի Վերին Դվինցիներ Գործարկվել է «Տեսել եմ» հարթակըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել ...
Մանրամասն |
|
21.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի Վերին Դվինցիներ Օգոստոսի 25-ին ժ. 18:00-ին համայնքի ֆուտբոլի դաշտում տեղի կունենա բացօթյա համերգ աշխարհասփյուր ասորական համայնքի հանրաճանաչ սիրելի երգիչներ՝ Աշուր Բեթ Սարգիսի, Մադլեն Իշոևայի և Օգեր Ադվարի կատարմամբ: Խնդրում ենք Ձեր ներկայությամբ և ծափողջյուններով դիմավորել և ոգևորել պատվելի երգիչներին: Հարգանքով Վերին Դվինի համայնքապետարան
|
|
20.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի Վերին Դվինցիներ Օգոստոսի 23-ին Արտաշատում տեղի կունենա «ՖԵՍՏԻՎԱՌ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը: Փառատոնային հագեցած օրվա ընթացքում Արտաշատի համայնքապետարանի հարակից հրապարակում ժամը 14:00-ից կգործի տեղական արտադրանքի տոնավաճառ, ելույթ կունենան Արարատի մարզի հայտնի կատարողները և խմբերը, իսկ երեկոյան` ժամը 19:00-ին, կմեկնարկի փառատոնի մեծ համերգը՝ Սարո Թովմասյանի և Կարեն Սևակ բենդի մասնակցությամբ։ Հարգանքով Վերին Դվինի համայնքապետարան:
|
|
07.08.25
...
|
Այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:Օգոստոսի 7-ին, աշխարհի ասորիները իրենց հարգանքի տուրքն են մատուցում ասորի անմեղ զոհերի հիշատակին:1933թ. օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքում գտնվող Սըմել քաղաքում մեկ օրում ավելի քան 5000 ասորիներ ենթարկվեցին դաժան սպանությունների և տեղահանումների:1914-1924 թթ-ին Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան 750000 ասորի:Ասորական հասարակական կազմակերպությունները և եկեղեցին որոշեցին օգոստոսի 7-ը համարել ցեղասպանության օր, ասորի ազգի համար ի հիշատակ Սըմելիում կատարված ոճրագործությանը:Վերին Դվին համայնքում համայնքապետարանի աշխատակազմը, բնակիչները՝ տիկին Լյուդմիլա Պետրովայի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին ասորի ցեղասպանության ...
Մանրամասն |
|
24.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի Վերին Դվինի հողօգտագործողներ տեղեկացնում ենք Ձեզ, որ «AgrilTestLab» բուսասանիտարական և ագրոքիմիկական հետազոտությունների կենտրոնում անվճար հիմունքներով իրականացվում են 3 ցուցանիշների ստուգում՝1.թթվայնություն (pH),2. լուծվող աղերի պարունակություն (EC/TPS)3. հողի խտություն:«AgriTestLab» կենտրոնն առաջարկում է հողի և ջրի վերլուծության, բույսերի վնասատուների և հիվանդությունների որոշման և խորհրդատվական համալիր ծառայություններ, օգնում է բարելավել արտադրանքի որակը և արդյունավետ կառավարել ռեսուրսները:Կից ներկայացնում ենք նաև լաբորատորիայի ցուցանիշների ստուգման համար նախատեսված ուղեցույցը:Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 099-88-66-28Հարգանքով՝ ...
Մանրամասն |
|
1 |