Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Վերին Դվինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վերին Դվին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Դվին համայնք
ՀՀ Արարատի մարզ, գ. Վերին Դվին, (0235) 62686, verindvinararat@gmail.com, verindvin@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2025 թվականի N 8

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-092-1012-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ 0,0077 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին մասի, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, ինչպես նաև ՀՀ Կառավարության 29122011թ թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 31․01․2025թ․ թիվ 45 դրական եզրակացությունը․

              ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝

    1 Թույլատրել համայնքի ղեկավարին  ջրանցքը սնուցող պոմպակայան կառուցելու նպատակով Վերին Դվին համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-092-1012-0001  կադաստրային ծածկագրի 0,0077  հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության  այլ հողատեսքը   փոխադրել և դասել  ջրային  նշանակության  հողերի շարքին ։  

  2 Հողամասը ընդգրկված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանաված հողամասերի ցանկում, այդ թվում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափկում այլ անձանց իրավունքը։

   3 03-092-1012-0001  կադաստրային ծածկագրի 0,0077  հա հողամասը դարձնել առանձին գույքային միավոր ։

   4 Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։  


Կողմ -4

ԳևՈՐԳՅԱՆ ԱՐԱՄ

ՄԻԽԱՅԼՈՎ ՍԵՐԳԵՅ

ՅՈՒԽԱՆԱև ՎԼԱԴԻՍԼԱՎ

ՊԵՏՐՈՎԱ ԱՆՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Վերին Դվին, Գեներալ Տամրազովի 9
(0235) 62686
verindvinararat@gmail.com, verindvin@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10017295@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵՐԻՆ ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner