Այսօր: Ուրբաթ, 21 Հունվարի 2022թ.
Վերին Դվինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.05.21 Ննջիր խաղաղությամբ մեր հերոս:

Վիտալի ջան, մեր հերոս տղա, մայիսի 19-ին լսեցինք մահվանդ բոթը և մարեց այն վերջին կաթիլ հույսը, որ ունեինք ողջ մնալուդ հետ կապված:

Ննջիր խաղաղությամբ մեր բարի, խելացի, հայրենասեր միայնակ մոր մինուճար տղա:

Ողջ համայնքը սգում միաժամանակ հպարտանում է քեզանով, հայրենասեր, հայրենիքի նվիրյալ Վիտալի ջան:

 Թող Աստված լուսավորի և իր հրեշտակների թևերի տակ առնի քեզ և հերոս ընքերներիդ:

12.03.21 Հայտարարություն

Գույքահարկի էլեկտրոնային միասնական նոր համակարգի շահագործման տնթացքում կադաստրային կոմիտեում անձնական տվյալների մեջ տեղի է ունեցել անճշտություններ:

Հարցերի դեպքում դիմել կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման (https://e-cadastre.am) Էլեկրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am )

14.09.20 Շնորհավորանք գիտության և գիտելիքի օրվա առթիվ

Սեպտեմբերի 14-ին Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան շնորհավորեց և պայուսակներ ներբեռնված անհրաժեշտ գրենական պիտույքներով նվիրեց 32 առաջին դասարանի աշակերտներին:

Նա իր խոսքում նշեց, որ այս արտասովոր ոչ թե սեպտեմբերի 1, այլ սեպտեմբերի 14, դիմակներով պահպանելով պարետի բոլոր հրահանգները և որոշումները շնորհավորում եմ Վերին Դվինի բնակիչներին,  առանձնահատուկ՝ առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին, մանկավարժներին ուսումնական տարվա առթիվ:

՛Հույսով եմ և հավատացած, որ բոլորիս ջանքերի և ուշադրության շնորհիվ կհաղթահարենք կորոնավիրուսը, կլինենք առողջ և արանց ընդհատումների կհաճախենք դպրոց՛: Վերջում նա բարի երթ և արողջություն ցանկացավ երկրի բոլոր առաջին դասարանցիներին:

01.06.20 Երեխաների միջազգաին տոն:

Թանկագին Վերին Դվին համայնքի երեխաներ ՝

Մեծ սիրով, ջերմությամբ և աղոթքով շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի "Միջազգային երեխաների պաշտպանության" օրվա առթիվ: Ցանկանում եմ Աստված ձեզ հեռու պահի ամեն փորձանքից, ունենաք անհոգ, երջանիկ մանկություն, պաշտպանված լինենք ծնողների և չափահաս քաղաքացիների կողմից: Մենք ծնողներս, տատիկները և պապիկները երջանիկ ենք և շնորակալ որ դուք կաք:

Իմ փոքրիկ բարեկամներ ներողություն եմ խնդրում մինչ օրս չկազմակերպված բոլոր միջոցառումներ համար: Հավատացած եմ, որ միասին կհաղթենք  COVID-19 և կունենաք բազում միասնական ուրախ օրեր և միջոցառումներ:

Սիրով ձեր համայնքի ղեկավար Լ. Պետորվա:

21.04.20 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ:

Հարգելի Վերին Դվինցիներ COVID-19 վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով հանրային լսումը կապված Մելքոնյան փողոցի (դեպի գերեզմաններ տանող հատված) ասֆալտապատման վերաբելյալ կատարվում է առ ցանց:

Խնդրում եմ Ձեր կարծիքը հայտնել Մելքոնյան փողոցի (դեպի գերեզմաններ տանող հատվածի) ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ, որը կիրականացվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:

Դա նշանակում է հիմք ընդունելով ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ծրագրի արժեքի 55 տոկոսը կվճարի համայնքի բյուջեն, իսկ 45 տոկոսը պետական բյուջեն:

Հարգանքներով համայնքի ղեկավար Լ. Պետրովա

 

1


Բոլորը
Տեսանյութեր
Թիմը գնում է գյուղ. այսօր` Վերին Դվին
Վերին Դվին համայնքի միջնակարգ դպրոցը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Վերին Դվին, Գեներալ Տամրազովի 9
(025) 62686
verindvin.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵՐԻՆ ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner