Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին մասի, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, ինչպես նաև ՀՀ Կառավարության 29․12․2011թ․ թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 17 հոկտեմբերի 2024թ․ թիվ 411 դրական եզրակացությունը․
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝
1․ Թույլատրել համայնքի ղեկավարին դպրոցի էլեկտրոմատակարարման ապահովում էլ․ ենթակայան կառուցելու նպատակով Վերին Դվին համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-092-0083-0001 կադաստրային ծածկագրի 0,0016 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխադրել և դասել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակության էներգետիկայի հողեր։
2․ Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանաված հողամասերի ցանկում, այդ թվում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափկում այլ անձանց իրավունքը։
3․ 03-092-0083-0001 կադաստրայինծածկագրի 0,0016 հա հողամասը դարձնել առանձին գույքային միավոր և տրամադրելՎերին Դվին Մելքոնյան փողոց 44 հասցեն։
4․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։