Այսօր: Ուրբաթ, 13 Հունիսի 2025թ.
Վերին Դվինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.06.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի Վերին Դվինի հողօգտագործողներ, հայտնում ենք, որ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում աճեցված բուսական ծագման մթերքներում հայտնաբերվել են մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման բազմաթիվ դեպքեր: Առավել վտանգավոր են  պեստիցիդների և նիտրատների անթույլատրելի քանակության առկայությունը: Դա գյուղատնտեսության վարման  ոչ ճիշտ արդյունք է։Առաջարկվել է խստիվ պահպանել  սննդի անվտանգությունից ելնելով քիմիական պատրաստուկների (պեստիցիդների)  օգտագործման ժամկետները,  և սահմանված քանակոը, ինչպես նաև չխախտել սպասման ժամկետները:Տեղեկացնում ենք նաև, որ Տեսչական մարմինը ... Մանրամասն
30.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հարգելի Համագյուղացիներ համայնքում հունիսի 2-3 -ը կատարվելու են ստուգայցեր ընդհանուր օգտագործման համայնքային ներքին ճանապարհների եզրերի մաքրությունը ստուգելու նպատակով, առաջարկվում է ազատել և մաքրել ճանապարհների եզրերը հնարավոր աղբից (գոմաղբ, շին. նյութեր, մեքենաների թափքեր, հող և այլն):

Ստուգման արդյունքում հիմք ընդունելով ՀՀ Վարչական Իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 43.1-ի համապատասխան կետերը կկիրառվեն տույժեր տուգանքների տեսքով:

Հարգանքներով Վերին Դվինի համայնքապետարան 

23.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Սիրելի համագյուղացիներ տեղեկացնում ենք, որ ապրիլի 26- ին ժամը 15:00-ին Վերին Դվինի Մշակույթի տանը տեղի կունենա միջոցառում նվիրված քաղաքացու օրվան:
Սիրով կսպասենք բոլորիդ:
Возможно, это изображение 1 человек, толпа и текст «業 CC በሀባሀበሀልብሎ ዐቦ»
 
 
 
 
10.04.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի Վերին Դվինցիներ համայնքի տարածքի 160.0 հա հողամասերում իրականացվում է մկնանման կրծողների դեմ պայքար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անհատույց 13.0 լ. տրամադրված «Բրոմոցիդ – ֆլյուիդ » մկնասպան թունանյութով:

 Խնդրում ենք խստագույնս պահպանել անվտանգության կանոնները համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2019 թ. Նոեմբերի 5-ի N 1367 Ա հրամանի հավելվածի:

 Հավելվածը կցվում է:

Վարակված հողամասերի սեփականատերերը դիմեն համայնքապետարան՝ թունանյութ ստանալու համար:

 

31.03.25 .

Սիրելի Վերին Դվինցիներ, ՀՀ և ողջ աշխարհում սփռված ասորիներ՝ շնորհավորում եմ Խա բը Նիսանի (ապրիլի 1-ի), ասորիների 6775-րդ Նոր Տարվա առթիվ։ Խա բը Նիսանը բնության զարթոնքի,սիրո, ուրախության և պտղաբերության տոն է: Սրտանց  ցանկանում եմ, որ գարնանային զարթոնքը և ծաղկունքը լինի բոլորիդ ընտանիքներում։ Տարին բերի խաղաղություն, կայունություն, համերաշխություն և հանդուրժողականություն  բոլոր ժողովուրդներին։

Իսկ մեր՝ Վերին Դվին համայնքում յուրաքանչյուրն ունենա արժանապատիվ և բարեկեցիկ կյանք։

Հարգանքով Վերին Դվինի համայնքապետարան։

Возможно, это изображение текст

1


Բոլորը
Տեսանյութեր
Թիմը գնում է գյուղ. այսօր` Վերին Դվին
Վերին Դվին համայնքի միջնակարգ դպրոցը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Վերին Դվին, Գեներալ Տամրազովի 9
(0235) 62686
verindvinararat@gmail.com, verindvin@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10017295@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵՐԻՆ ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner