17.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համագյուղացիներ տեղեկացնում ենք, որ «Արտ-Ֆուդ» և «Բորոդինո» կազմակերպությունների կողմից մեկնարկվել են ծիրանի և այլ գյուղատնտեսական արտադրանքների մթերման աշխատանքները: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ «Արտ-Ֆուդ» կազմ. 077-100-895 «Բորոդինո» կազմ. 094-433-413 Հարգանքով Վերին Դվինի համայնքապետարան
|
|
02.06.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի Վերին Դվինի հողօգտագործողներ, հայտնում ենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում աճեցված բուսական ծագման մթերքներում հայտնաբերվել են մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման բազմաթիվ դեպքեր: Առավել վտանգավոր են պեստիցիդների և նիտրատների անթույլատրելի քանակության առկայությունը: Դա գյուղատնտեսության վարման ոչ ճիշտ արդյունք է։Առաջարկվել է խստիվ պահպանել սննդի անվտանգությունից ելնելով քիմիական պատրաստուկների (պեստիցիդների) օգտագործման ժամկետները, և սահմանված քանակոը, ինչպես նաև չխախտել սպասման ժամկետները:Տեղեկացնում ենք նաև, որ Տեսչական մարմինը ...
Մանրամասն |
|
30.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի Համագյուղացիներ համայնքում հունիսի 2-3 -ը կատարվելու են ստուգայցեր ընդհանուր օգտագործման համայնքային ներքին ճանապարհների եզրերի մաքրությունը ստուգելու նպատակով, առաջարկվում է ազատել և մաքրել ճանապարհների եզրերը հնարավոր աղբից (գոմաղբ, շին. նյութեր, մեքենաների թափքեր, հող և այլն): Ստուգման արդյունքում հիմք ընդունելով ՀՀ Վարչական Իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 43.1-ի համապատասխան կետերը կկիրառվեն տույժեր տուգանքների տեսքով: Հարգանքներով Վերին Դվինի համայնքապետարան
|
|
23.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի համագյուղացիներ տեղեկացնում ենք, որ ապրիլի 26- ին ժամը 15:00-ին Վերին Դվինի Մշակույթի տանը տեղի կունենա միջոցառում նվիրված քաղաքացու օրվան: Սիրով կսպասենք բոլորիդ:
|
|
10.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի Վերին Դվինցիներ համայնքի տարածքի 160.0 հա հողամասերում իրականացվում է մկնանման կրծողների դեմ պայքար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անհատույց 13.0 լ. տրամադրված «Բրոմոցիդ – ֆլյուիդ » մկնասպան թունանյութով: Խնդրում ենք խստագույնս պահպանել անվտանգության կանոնները համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2019 թ. Նոեմբերի 5-ի N 1367 Ա հրամանի հավելվածի: Հավելվածը կցվում է: Վարակված հողամասերի սեփականատերերը դիմեն համայնքապետարան՝ թունանյութ ստանալու համար:
|
|
1 |